168.am-ը գրում է.

Առնվազն տասը մարդ է վերքեր ստացել մայիսի 27-ին Քաբուլում ականից ավտոբուսի պայթելու հետեւանքով, որում գտնվում էին հաջի եւ իսլամի գործերի նախարարության ծառայողները: Այդ մասին հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳ նախարարությանը: Երկրում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել