2018-ից առաջ նախկին իշխանություններն էին քամահրանքով վերաբերվում ընդդիմության «100» հոգանոց միտինգներին: Հիմա նախկին ընդդիմությունը (կամ նրանց մերձակա ու աջակից շրջանակները), որ իշխանություն է դարձել ու ոչ մի կերպ չի «համակերպվում» այդ մտքի հետ, նմանօրինակ քամահրանքով է վերաբերվում ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքին:
Գործնականում այս մասով ոչինչ չի փոխվել:
Միայն մի բան չմոռանանք. քաղաքականության մեջ ջրի մեկ կաթիլը կարող է կոտրել գրանիտի քարը, եթե հետևողական, թիրախային, համբերատար գործի, ու դրա ապացույցը 2018-ի իշխանափոխությունն էր, երբ ներկա վարչապետը միայնակ Գյումրիից սկսեց իր քայլերթը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10214422195654309
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել