Մենք հաճախ ենք լսում մոտեցող էկոլոգիական աղետի, գլոբալ տաքացման և սառցադաշտերի հալվելու մասին, սակայն ոչ բոլորս ենք հասկանում և մտածում այն մասին, որ ամենօրյա օգտագործման համար նախատեսված մթերքների արտադրությունն իր ուղղակի ազդեցությունն է ունենում այս գործընթացի վրա։

Սաղմոն

Սաղմոնի արդյունաբերությունն աղտոտում է շրջակա միջավայրը։ Պատճառն այն է, որ այս ձկան արտադրության համար մեծ քանակությամբ հոսանք և վառելիք է հարկավոր։ Սա իր հերթին դառնում է հսկայական արտանետումների պատճառ։ Բնության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները սաղմոն և այլ ձկներ աճեցնողներին հորդորում են անցում կատարել էկոլոգիապես մաքուր հոսանքի, իսկ սպառողներին սպառել ավելի մտածված և գիտակցելով։

Խոզի միս

Խոզ աճեցնելու համար 3 անգամ ավելի մեծ տարածք է հարկավոր, քան այլ տեսակի բնական սպիտակուցներ արտադրելու համար։ Բացի այդ՝ աճեցման ժամանակ մեծ քանակությամբ ջերմոցային գազ է արտանետվում մթնոլորտ։ Մշակումը և փաթեթավորումը նույնպես մեծ ծավալի արտանետումների պատճառ են դառնում։

Պանիր

Կաթնամթերքի բոլոր տեսակներն արտադրության ժամանակ մշակման բավականին երկար շղթա են անցնում։ Խոսքն առաջին հերթին գնում է պանրի մասին։ Նրա արտադրության ժամանակ մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ ջերմոցային գազ։ Հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե էկոլոգիայի վրա ինչպիսի ազդեցություն է ունենում անգամ ամենահասարակ մթերքի արտադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել