Կարանզային լսեցի ու հասկացա, որ հերթական միջազգային տուրիստ-փորձագետն ա, ով ոչ մի բանի մեջ չի խորացել, որևէ ուսումնասիրություն չի արել: Պատվերը իջացրել են, եկել, իրականացնում ա: Իրան մեկ ա՝ հետո մեր երկրում հանրային ինչ տրամադրություններ են առաջ բերելու իրա առաջ քաշած մեթոդները: Ինքը ստեղ չի ապրելու: Մեզ մոտ Ավստրալիայի աբորիգենների մորթ չի եղել, մեզ մոտ մի կորպորացիա չի խաբել մի խումբ քաղաքացիների, մեզ մոտ ամբողջ երկիրն ու հասարակությունն են հանցակից եղել իրար հետ: Էսօր անցումային արդարադատությանը ծափ տվողը հասկանալու ա, որ ինքն էլ ա քաշված ու կամ զենք ա վերցնելու, խմբավորվի, կամ կապիտալն ա երկրից թռցնելու, կամ էլ թռնելու ա երկրից:
Հետո ի՞նչ փորձագետ ենք բերելու, որ հաշտեցնի բոլորիս:
Էս մոնոէթնիկ ու հիմնականում ներսում մինչև էս պրոցեսները կոնֆլիկտ չունեցած հասարակությունը լրջագույն փորձության ա ենթարկվելու:
Չգիտեմ դուք ոնց, բայց ես գրեթե համոզված եմ, որ տակից դուրս չենք գալու: