Tert.am-ը գրում է.

Դաշնակցությունը պետք է դեղին, նույնիսկ կարմիր քարտեր ցույց տար այն իշխանություններին, որոնց հետ համագործակցում էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

«Դաշնակցությունը վերջին 20 տարիների ընթացքում ունեցել է հնարավորություն ոչ միայն մեկ, այլ մի քանի դեղին, կարմիր քարտեր ցույց տալու: Այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն այնպիսի արարքներ թույլ չեն տվել, որի համար պետք է դեղին քարտի արժանանային»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՀՅԴ-ի երեկ հրավիրած հանրահավաքին ավելի շատ մարդ էր արձագանքել, քան դատարանները փակելու Նիկոլ Փաշինյանի կոչին, Արմեն Փամբուխչյանը նշեց. «Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում ակցիաների ժամանակ քանակին: Ինձ համար ամենակարևորը բովանդակություն է: Իսկ այնտեղ, անկեղծ ասած, բովանդակություն չենք տեսել, թե ինչի մասին էր այդ հավաքը, ինչ էին ուզում ասել դաշնակցական գործընկերները: Իսկ դատարանների ակցիան չէր ենթադրում, որ պետք է մասսայական ակցիաներ լինեին: Կարող եմ ասել՝ «կարճամետրաժ» ակցիա էր, ըստ իր տրամաբանության: Խնդիր էր դրված ոչ թե պարալիզացնել դատական համակարգի աշխատանքը, այլ 3-4 ժամանոց ակցիա իրականացնել՝ ի նշան բողոքի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել