ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ դեսպան, Տիգրան Գևորգյանը՝ Հորդանանում ՀՀ դեսպան:

Այս մասին հայտնում են նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է հրամանագրի մեջ: 

Նախագահի մյուս հրամանագրով Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Գառնիկ Բադալյանի կենսագրական տվյալները ներկայացնում ենք ստորև.

Ծնվել է 1958թ. Ադր. ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում:

1974թ. ավարտել է Երևանի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը:

1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ‎ֆ-ի իրանականբանասիրության բաժինը:

1984 -1985թթ.  և 1987-1988թթ. ծառայել և աշխատել է դարի  /պարսկերեն/լեզվի թարգմանիչ Աֆղանստանում:

1988-1991թթ. լրագրող, պատասխանատու քարտուղար «Արմենպրես»լրատվական գործակալությունում:  Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

ՀՀ  ԱԳՆ համակարգում աշխատում է 1991թ.:

1991-1992թ. ԱԳՆ մամլո քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ:

1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության 2-րդ քարտ. Մերձավոր և ՄիջինԱրևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար:

1994-1997թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվողօբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավորմասնագետ՝ Հայաստան-Իրան՝ Մեղրու կառուցվող կամրջում:

1997-1998թթ. ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության «Մարտընկեր» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր:

1998թ.  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական:

1998-2001թ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական:

2002թ -2004թ ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ, Հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

2003 օգոստոս-դեկտեմբեր սովորել է Գերմանիայի Դաշնության Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպակա նկենտրոնում:

2004 - 2007թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, ՀՀ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար:

2007թ. ավարտել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի դիվանագիտական դասընթացը՝ Կահիրե, Եգիպտոս:

2007 – 2009թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող:

2009 – 2010թթ.   ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պ/կ:

2010թ.  ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական:

2010 - 2012թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան: Ունի «ՀՀ արտակարգ դեսպանորդ  և  լիազոր նախարարի»  դիվանագիտական  աստիճան:

2012 - 2018թթ.  ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի խորհրդական:

2014թ.  Ավարտել է ՉԺՀ  կոմերցիայի նախարարությանը կից Միջազգային տնտեսության  ակադեմիայի մեկամսյա դասընթացը, Պեկին:

Ունի ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևներ, ՀՀ ԱԳՆ խրախուսանքներ:

Հեղինակ է Իրանի մասին 5 գրքի և 200 հոդվածի:

ՀՀ Նախագահի 2018թ. նոյեմբերի 19-ի  հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ամուսնացած է ունի 2 երեխա, 2 թոռնիկ:

Տիրապետում է պարսկերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Տիգրան Գևորգյանի կենսագրական տվյալները ներկայացնում ենք ստորև.

Ծննդյան թիվ՝    հոկտեմբերի 10, 1969թ․

Կրթություն՝ 1987-1992թթ. ԵՊՀ, արևելյան լեզուներ և գրականություն (արաբերեն),  բանասեր, արաբերեն լեզվի և գրականության ուսուցիչ, թարգմանիչ

1993թ. Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի հատուկ դասընթացներ                  

1999թ. Կահիրե՝ դիվանագիտական ակադեմիա, դասընթացներ

Աշխատանքային գործունեություն՝

1994-1996թթ.  Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ

1996–1998թթ.  Լիբանանում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար

1998թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 3-րդ քարտուղար

1998թ. շնորհվել է «3-րդ քարտուղար» դիվանագիտական աստիճան

1999-1999թթ.  Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 2-րդ քարտուղար

1999-2001թթ.  Եգիպտոսում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2001-2003թթ.   Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2003թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական  երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար

2003-2004թթ.  Հասարակայնության հետ հարաբերությունների տեղեկատվական բաժնի վարիչի պաշտոնակատար 

2004-2005թթ.  Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական  երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար

2005-2007թթ.  Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

02.04.2007-18.01.2008թթ.       Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության  արաբական  երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար

2008թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության  արաբական  երկրների և Իսրայելի բաժնի վարիչ

2009-2014թթ.  Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական

2014-2017թթ.  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

2017թ-ից   ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել