Tert.am-ը գրում է.

13:57

Բողոքի ակցիայի մեկնարկից հետո ֆեդերացիայի համաժողով հրավիրողները ետնամուտքով դուրս են եկել ԵԿՄ շենքից ու գնացել: Հայտնի չէ՝ համաժողովը տեղի ունեցել է, թե ոչ:

«Մեր նպատակն է, որ ՀՀ ղեկավարությանը, Սպորտի նախարարությանը տեղյակ պահենք, որ ԵԿՄ-ում չլինի նիստը, եթե նախկին խորհրդի կազմի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ապա պետք է լինեն այլ ընտրություններ ու ոչ ԵԿՄ-ում, մենք ուզում ենք, որ ԵԿՄ-ն չխոչընդոտի մեր ՀԿ-ի ընտրություններին:

Մենք չենք ուզում ԵԿՄ-ի վրա քար գլորել, բայց թող իրենք չխառնվեն մեր գործերին, նիստ էին անում, մենք եկանք, իրենք թողեցին ու փախան: Դա սպորտի մարդուն վայել արարք չէ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օլիմպիկ» ակումբի մարզիչ Վարդան Վարդանյանը:

Ֆեդերացիայի անդամները քայլում են Սպորտի նախարարություն՝ խնդիրը նախարարությանը ներկայացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել