Վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում, և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:
Հարգելի՛ մանկավարժներ,
Այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը, համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը, ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։
Շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arayikharutyunyanpage/photos/a.1842991962654812/2303674403253230/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել