ՔՊ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ իրենց կուսակցությունը միտինգի հետ ընդհանրապես կապ չունի, նույնը նշել են նաև «իմքայլական» որոշ պատգամավորներ: Սա հետաքրքիր գործելաոճ է. եթե հանրահավաքը լինի սակավամարդ, իրենք, բնականաբար, ապահովագրված են. իրենք չեն կազմակերպել, այդ իսկ պատճառով էլ մարդիկ քիչ են եկել:
Ի դեպ, հետաքրքիր է, որ գնալով ավելի շատ են «իմքայլականները» խոսում հանրահավաքների ու ակցիաների մասին, կարծես նույնիսկ կարոտում են: Ավելին՝ ԱԺ փոխնախագահը նույնիսկ շեշտում էր, թե ցանկության դեպքում վարչապետը էլի կլցնի Հանրապետության հրապարակը: Ու չնայած այս հանրահավաքից իշխանությունները հրապարակայնորեն «ձեռքերը լվանում են», «Փաստ» թերթին տեղեկություններ հասան, որ թաղապետարաններում, պետական այլ կառույցներում, ինչպես նաև Երևանին մոտակա մարզերի մարզպետարաններում, մեղմ ասած, «դեմ չեն», որ շատ մարդ մասնակցի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել