Զորավարժության ընթացքին հետևելու ժամանակ Զաքիր Հասանովը այցելել է առաջնագիծ, որտեղ ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը: Այցելության ընթացքում Հասանովը հանձնարարել է կանխել հայկական կողմի գործողությունները՝ կիրառելով բոլոր տեսակի կրակային միջոցներ:
Այստեղ կարևոր հրամանը «կիրառել բոլոր տեսակի կրակային միջոցներ»-ն է, քանի որ նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչի արդյունքում ստանում են դրան արժանի պատասխան հայկական կողմից, ու արդյունքում տուժում են թե՛ զինվորականները, թե՛ սահմանամերձ գյուղերի ադրբեջանցի բնակիչները:
Գլխից բարձր թռչելու փորձ կատարող պաշտպանության նախարարը զորավարժության ընթացքում զինծառայողներին շարեց ու խոստացավ, որ հասնելու են Շուշի: Խոստումը, իհարկե, ադրբեջանցիների շրջանում լայն արձագանք գտավ, բայց դե Շուշի հասնելը իրենց մոտ սահմանափակվում է դրա մասին միայն մտածելով ու նախադասության տառերի հերթականությամբ շարվելով, դրա համար Հասանովը կփորձի առաջնագծում մի քիչ իրավիճակ լարել՝ հաշվի չառնելով, որ դրա արդյունքում սեփական բանակի զինծառայողները և գյուղացիները որոշակի վնասներ կկրեն: