Նկատե՞լ եք՝ Նիկոլն ու իր թիմը հիմա նույնությամբ անում են էն, ինչի համար պայքարում էին Սերժենց դեմ:
Առաջ իրանց էին ծաղրում փոքրաթիվ հանրահավաքի համար, հիմա՝ իրանք:
Առաջ հանրապետական կայքերն էին հավաքի մասնակիցների սակավաթիվ ֆոտոներ տարածում, հիմա՝ «Հայկական ժամանակ»-ը, ընդ որում՝ առաջ գոնե մատուցման ձև կար, հիմա էդ էլ չկա:
Առաջ ՀՀԿ-ն էր ամեն ձևով խեղդում ու մերժում խորհրդանական ընդդիմությանը, հիմա՝ ՔՊ-ն:
Առաջ Նիկոլեց արտահերթ նիստեր անելու նախագիծն էին տապալում, հիմա՝ Նիկոլենք:
Առաջ Դավիթ Սանասարյաններն էին պայքարում կոռուպցիայի դեմ, հիմա Քրեական օրենսգիրքը՝ Սանասարյանների:
Ու էս շարքը շատ երկար կարելի ա թվել: Շատ երկար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել