Ոնց որ թե բուրդ չփխող Հասոյի գլխից բռնելու ժամանակն ա էկել, որովհետև մշակութազուրկ այս մշակնախը արդեն իրոք համը հանում է ու ի թիվս իր ծառայողական պարտականությունների թերացումների, նաև արդեն կարելի է կասկածել նրան ատկատների մեջ:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տրամադրության տակ են հայտնվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմանոս Ռոմանոսյանի եւ մշակույթի նախարարության միջեւ կնքված պայմանագրի պատճեններ, համաձայն որոնց` Մշակույթի նախարարությունը Ռոմանոսյանին 900.000 դրամ փող է տվել՝ «լրագրողական ծառայությունների համար»:
Պարզվում է՝ խոսքը Մշակույթի նախարարության եւ մշակութային հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կազմակերպվող միջոցառումները լուսանկարահանելու եւ Մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պատկանող kamartert.am կայքում տեղադրելու մասին է:
Ասենք, որպեսզի պարզ լինի` ինչ տապոռային ատկատի հետ գործ ունենք, մի հատ մտեք էդ «Կամար» թերթը, ու ինքներդ դատեք՝ այնտեղի ողջ լուսանկարներն էլ չէ, ամբողջ կայքը 900.000 դրամ կարժենա՞...
Աչքիս բուրդաչփխիչ Հասոյին սռոչնի մի քիչ փող էր պետք՝ լավ սումըչկա էր տեսել, մեկ էլ կոֆեի բաժակների նաբոռ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել