Չինական Huawei-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի կոշտ գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ Apple-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ Չինաստանը կարող է «հարվածել» ամերիկյան ընկերություններին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների՝ Huawei-ի դեմ կիրառվող պատժամիջոցների:

Ինչպես նշվում է, Apple-ը կարող է կորցնել իր շահույթի գրեթե մեկ երրորդը, եթե Պեկինն արգելի ընկերության արտադրանքը, ընդ որում՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Huawei-ի քննադատությունը նույնպես կարող է ազդել Apple-ի վաճառքի վրա Չինաստանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությունները Չինաստանում «տնտեսական հետապնդում» են անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել