Աշխարհի տարբեր երկրների մի շարք դիետոլոգներ պատմել են, թե որ մթերքներն են համարվում ամենաօգտակարը։ Ըստ դիետոլոգների՝ այս մթերքները նպաստում են օրգանիզմի աշխատանքի կարգավորմանը և երկար տարիներ պահպանում են առողջությունը։
Ամենաօգտակար մթերքը ճանաչվել է կիտրոնը, որը համարվում է հզոր հակաօքսիդանտ։ Այն կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, պայքարել բորբոքումների դեմ և պահպանել կապերի ճկունությունը։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել սպիտակուցով և K, C և A վիտամիններով հարուստ բրոկոլին։
Սև շոկոլադը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Մասնագետները նշում են, որ այն ոչ միայն կարող է կտրուկ բարձրացնել տրամադրությունը, այլ նաև օգտակար լինել ճնշման կտրուկ տատանումների ժամանակ։ Սակայն դիետոլոգները նշում են, որ շոկոլադը պետք է պատրաստված լինի բնական կակաոյից, առանց ճարպային հավելումների։
Կարտոֆիլը նույնպես հայտնվել է օգտակար մթերքների ցանկում։ Այս մթերքը հիմնականում կարևորվում է մեծ քանակությամբ սննդային մանրաթելերի և բարդ ածխաջրերի համար։
Օգտակար մթերքների ցանկը փակում է սաղմոնը։ Այս ձուկը խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ Օմեգա-3 տեսակի ճարպաթթու պարունակելու համար։ Սաղմոնի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս խուսափել Ալցհեյմերի և ծերունական մի շարք այլ հիվանդություններից։