Նենց են ուրախացել, որ Զելենսկին ա նախագահ դառել, մեր հիմիկվանները, ոնց որ ինքն ա ուկրաինական հեղափոխությունը արել:
Ոչ, տղաներ ու աղջիկներ, ուկրաինական հեղափոխությունն արել են ներկայումս պետական դավաճանության և դատավորների գործունեությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող Պյոտր Պորոշենկոն, բյուջեից միլիարդ կոխած ու ԱՄՆ-ում սիրուն տեղավորված Արսենի Յացենյուկը, «Кровавый пастор» անուն ստացած ուկրաինական «Կյանքի խոսքի» հովիվ Ալեքսանդր Տուռչինովը, միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին և մի քանի այլ առաջնորդներ և հովանավորներ։
Հետո կարճ խելքով ու անգրագիտությամբ երկիրը հանձնեցին արտաքին կառավարման, հագան ռուսների հետ, կորցրին Ղրիմը, Դոնբասի մի մասը ու մի քանի միլիոն քաղաքացի, բայց դե թքած, սկսեցին հարստանալ ու իրար քցել։
Քցվածներից մեկն էլ Կոլոմոյսկին էր, ով իր ձագին` Զելենսկուն, կարգեց նախագահ ու իրանից խլածը սկսել է հետ բերել։ Մեր հայրենակից Արսեն Ավակովի անմիջական մասնակցությամբ:
Ահա այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ ձեր սիրած «ազատ ու անկախ» Ուկրաինայի մասին։
Որ շատ մանդրաժ չընկնեք, չեմ պատմի «ազատ ու անկախ» հեղափոխական Մոլդովայի ու Ռումինիայի մասին: