Հանրային խորհուրդը ձևավորվում է ԱԺ ընտրություններից հետո և դադարում է գործել նոր ընտրություններից անմիջապես հետո:
Ներկա հանրային խորհուրդը ձևավորվել է ապրիլ ամսին: Այն նախկին խորհրդի իրավահաջորդը չէ և պատասխանատու չէ նախորդի գործունեության համար, նույնիսկ եթե խորհրդի նախագահը նույն մարդն է:
Ինչպե՞ս կվերաբերվեք այն մարդուն, ով ներկա ԱԺ-ին մեղադրի 2015-16 թթ․ ոչ ճիշտ վարքի համար: Կծիծաղեք, չէ՞, նրա վրա: Այդ կերպ էլ ծիծաղելի վիճակում են հայտնվում նրանք, ովքեր ներկա ՀԽ-ի առջև դնում են հարցադրումներ այս տարվա ապրիլից առաջվա դեպքերի հետ կապված:
ՀԽ անդամները չեն վարձատրվում, կառավարությունը հոգում է նստավայրի և փոքր աշխատակազմի ծախսերը:
Իսկ թե ինչ կարևոր դեր կարող է ունենալ ՀԽ-ն ներկա վիճակում, այդ մասին խոսել եմ ՀԽ մայիսի 20-ի նիստում:
Առաջիկայում այն լրամշակելով՝ կհրապարակայնացնեմ: