Pastinfo.am-ը գրում է.
Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոնկարիչների գիլդիայի անդամ, վաստակաշատ կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը։ Այս մասին տեղեկացանք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։
Օրեր առաջ Վարդան Սեդրակյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում արվեստասերներին էր պատմում իր ֆիլմերից մեկի՝ «Ապրիլ»-ի ստեղծագործական օրերից։
Վարդան Սեդրակյանը ծնվել է 1949 թվականին։ 1979 թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը։ Աշխատել է «Քրմուհին», «Սիրամարգի կանչը», «Ապրիլ» և մի շարք այլ ֆիլմերի ստեղծման վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2019/05/20/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել