Մահացել է կինեմատոգրաֆիստների միության անդման Վարդան Սեդրակյանը


21:30 , 20 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոնկարիչների գիլդիայի անդամ, վաստակաշատ կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը։ Այս մասին տեղեկացանք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։

Օրեր առաջ Վարդան Սեդրակյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում արվեստասերներին էր պատմում  իր ֆիլմերից մեկի՝ «Ապրիլ»-ի ստեղծագործական օրերից։

Վարդան Սեդրակյանը ծնվել է 1949 թվականին։ 1979 թվականից եղել  է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը։ Աշխատել է «Քրմուհին», «Սիրամարգի կանչը», «Ապրիլ» և մի շարք այլ ֆիլմերի ստեղծման վրա։