Yerkir.am-ը գրում է.

Ռուսական Коммерсантъ թերթի մի շարք աշխատակիցներ զանգվածաբար հեռանում են թերթից` ի նշան բողոքի. հայտնում է РИА Новости-ն:

Բանն այն է, որ թերթում հոդված է հրապարակվել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` պաշտոնից հեռանալու հնարավորության մասին: Բաժնետերերից մեկը դժգոհություն է հայտնել հոդվածի կապակցությամբ, և  հատուկ թղթակից Իվան Սաֆրոնովն ու քաղաքական բաժնի խմբագրի տեղակալ Մաքսիմ Իվանովը ստիպված են եղել ազատման դիմում գրել, ինչից հետո մոտ 10 աշխատակից որոշել է միանալ նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել