Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակել հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել էր նա:
Tert.am–ը ուղիղ հեռարձակում է ապահովում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել