Վարչապետի հորդորով քաղաքացիները փակել են դատարանների մուտքերը. ուղիղ միացում Շենգավիթի դատարանից


08:56 , 20 մայիս, 2019
Այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ից, քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել  այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակել հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել էր նա:

Tert.am–ը ուղիղ հեռարձակում է ապահովում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։