Շատ տհաճ զգացում ունեմ։ Կարողա՞ դեմոկրատիա բառը լրիվ սխալ են հասկանում մեր մոտ։ Դատարանի դիմաց հավաքվել ու նախագահին վարկաբեկող կոչեր անել, Լևոն Քոչարյանի ավտոմեքենան շրջափակել, Հրանտ Մարգարյանի վրա հարձակվել, դատավորի հանդեպ ատելություն սերմացնել և այլն և այլն։ Սա՞ է մեր ուզած ժողովրդի իշխանություն ասածը: Բնավ ոչ, սա ապոկալիպսիս է, որը անխուսափելիորեն տանելու է մեր ազգի բնաջնջմանը։ 
Դեռ կողմերից մեկը չափից դուրս հանդուրժողական է։ Իրենք ուղակի ասում են՝ մի արեք այդպիսի բաներ և վերջ։ Բա մի պահ պատկերացրեք ինչ կլինի, եթե հանդուրժոկանությունը փոխակերպվի վրեժխնդրությամբ և համարժեք պատասխան տալու մոլուծքով։ Մի պահ ուղղակի պատկերացրեք։ Հրանտ Մարգարյանի վրա հարձակվածներին եթե փողոցում բռնեն ու ցույց տան իրենց տեղը, ինչին միանշանակ կհաջորդի պատասխանը և այսպես շարունակ.. Սա եք ուզու՞մ, լավ եք մտածել։ Ազգը կիսել եք սև և սպիտակի ու ոչ մի կերպ ձեր իսկ արած բաժանման տակից չեք կարողանում դուրս գալ, այլ հակառակը քանի գնում խորացնում եք դա։ Եվ մինչև ե՞րբ: 
Մի պահ կանգ առեք և լուրջ մտածեք, սա է ձեր երազած Հայաստանը։ Դուք ինքներդ ամենավատ ձևով փչացրիք հեղափոխության գաղափարը և այն վերածեցիք վենդետաների իրականացման գործիքի։ Դա քիչ էր, հիմա էլ անցումային արդարադատություն.... Մեկ- մեկ ինձ թվում է, որ սա ինչ-որ վատ հեքիաթա, որտեղ չարը ու բարին խառնվել են իրար։ 
Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ։ Մի տարեք հասարակութությանը դեպի քաղաքացիական պատերազմ։ Այդ դաշտում հաղթող և պարտվող չի լինելու, լինելու է Հայաստանի Հանրապետության որպես երկրի բնաջնջում։ Կա՜նգ առեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել