Ցավով, արձանագրեմ, որ դատաիրավական համակարգում իրավիճակ չի փոխվել... Նախկինում էլ էին մարդկանց անհիմն մեղադրանքներով կալանավորում, որպես խափանման միջոց հենց կալանքն ընտրում ու կալանքի տակ թողնում այնքան, ինչքան պետք էր իրենց, հիմա էլ նույն կերպ շարունակվում է... 
Կալանքը՝ որպես խափանման միջոց իրավական պետությունում պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում, երբ այն համատարած կիրառություն ունի, դա արդեն խոսում է ոչ թե իրավական պրոցեսների, այլ ճնշումների, հետապնդումների, իրավական համակարգի թերի աշխատելու մասին, ինչն առաջ էլ է եղել, հիմա էլ շարունակում է նույն կերպ մնալ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել