Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պակասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այսօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք: Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից և բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են և որոշել տրամադրել համապատասխան գումարը:
Հասկանալի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երևույթն ինքնին բավականին ցցուն է երևում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման արդյունքում կրճատվեցին նախարարություններ և բազմաթիվ քաղաքացիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ:
Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել