Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: 
Նախնական տվյալներով՝ 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է:

Հայտնում ենք մեր ցավակցությունը պատահարի զոհի հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել