8 համարի ավտոբուսը չնախատեսված վայրում կայանել է, ուղևորը փողոցն անցել է չնախատեսված վայրում ու ընկել մեքենայի տակ, մահացել


19:17 , 16 մայիս, 2019

Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: 
Նախնական տվյալներով՝ 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է:

Հայտնում ենք մեր ցավակցությունը պատահարի զոհի հարազատներին: