Օսլսոյում մայիսի 16-ին կայացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչների բանակցությունը՝ տեղեկացնում է correspondent-ը։

Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում, հանդիպման վայրը գաղտնի է պահվում։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ կողմերը Օսլոյում հանդիպել են երկրորդ անգամ։ Գործող իշխանությունների կողմից պատվիրակության անդամներ են եղել կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը և Միրանդա նահանգի նահանգապետ Էկտոր Ռոդրիգեսը։ Ընդդիմությունը ներկայացրել են Ազգային ժողովի երկրորդ փոխխոսնակ Ստալին Գոնսալեսը և ընդդիմադիրներ Խերարդո Բլայդը և Ֆերնանդո Մարտինեսը։

Նորվեգիայի ԱԳՆ-ը հրաժարվել է հաստատել բանակցությունների փաստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել