Pastinfo.am-ը գրում է.
Օմսկի բնակչուհին դանակահարել է ամուսնուն, որը իրեն մեղադրել է անգործության և գումարը վատնելու մեջ, - հաղորդում է Om1.ru պորտալը՝ հղում անելով ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի վարչության իր աղբյուրներին:
Քննության վարկածով, կինը վերադարձել է տուն գնումներով և սկսել մշակել գնված միսը: Ամուսինը սկսել է մեղադրել նրան անգործության և շռայլության մեջ: Կինը, չդիմանալով վիրավորանքներին՝ դանակով մի քանի հարվածել է ամուսնուն, որից հետո շտապ օգնություն է կանչել:
Տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ» հոդվածով:
Ինչպես հաստատվել է բաժնում, 54-ամյա տղամարդն աշխատել է քաղաքի գործարաններից մեկում, իսկ նրա կինը տնային տնտեսուհի էր: