Մերոնք Սիրիայում անթերի աշխատանքներ են կատարում:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել:
Հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է:
Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների և Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը: Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է:
Մարդասիրական գործողություններ իրականացարած մեր խմբի բոլոր անդամները կենդանի հերոսներ են, որոնց կատարած աշխատանքները մարդկանց կյանքեր են փրկում: Մերոնք իրենց մասնագիտական ողջ կարողությունը ներդրել են, որպեսզի ամեն օր գոնե մեկ մարդու կյանք ավել փրկեն: Մենք դեռ տարիներ հետո ավելի մանրամասն կտեղեկանանք նրանք կատարած աշխատանքների մասին