Արտառոց է, որ սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ «Միսս Հայաստան 2019» մրցույթի հետ կապված։ Համակարգիչների առջև նստած բազմաթիվ պարապ մարդիկ սկսեցին քննադատությունների թիրախ դարձնել «Միսս Հայաստան 2019»-ի հաղթողին, թե իբր այդ աղջիկը տգեղ է, չունի գրագիտություն և այլն։ Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ նույն մարդիկ երբեք չեն քննադատում կառավարությունում, ԱԺ-ում և մյուս կառավարական մարմիններում հայտնված այն քայլարածներին, որոնք ոչ միայն գրագիտության պակաս ունեն, այլև հայրենասիրության, և ունքը սարքելու տեղը աչքն էլ են հանում։

Պետությունը դարձել է պատանդ, իսկ պետական համակարգը՝ որբի գլուխ, որի վրա նորաթուխ երիտասարդները մազ կտրել են սովորում։ Արսեն Թորոսյանը Դավիթ Սանասարյանի վրա է բոչկա գլորում, Սանասարյանը՝ Թորոսյանի, մեկը մյուսի տակ փորելով փորձում է ինքնահաստատվել։ Սորսականներն իրենց գիծն են առաջ քաշում՝ թքած ունենալով պետության հզորացման և ազգային արժեքների վրա։ Երկրում տնտեսական աշխուժություն չի զգացվում, իսկ միջազգային հարթակներում ոչ մեկ լուրջ չի ընդունում ՀՀ իշխանություններին։ Փաշինյանն էլ, ցույց տալու արդյունքներ չունենալով, ամեն օր ցուցահանդեսներում ուտեստներ է համտեսում։

Հասարակություն ակնկալում է երկրի հզորացում և տնտեսական բարգավաճում, սակայն տեղի է ունենում հակառակը։ Մարդիկ իրենց ունեցածը գնահատում են միայն կորցնելուց հետո, իսկ հասարակ քաղաքացիները շատ շուտով իրենց մաշկի վրա սկսեն զգալ իրավիճակի ամբողջ բարդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել