Չինաստանի Huawei ընկերությունն անսովոր ձև է ընտրել իր նոր Huawei P30 Pro առաջատարին գովազդելու համար: Huawei-ը Գերմանիայի Բեռլինում 20-հարկանի շենք է կառուցել՝ բարձրահարկի ճակատային մասում իր նոր գաջեթի գովազդը տեղադրելու համար: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով հնդկական աղբյուրին՝ Սուդհանշու Ամբհորեին, որը համապատասխան լուսանկարները տեղադրել է իր Twitter-ի էջում:

Աղբյուրը նշել է չինական արտադրողի ստեղծագործական մոտեցումը. «Huawei-ի շուկայագետները բացարձակ նոր մակարդակի վրա են աշխատում»,- գրել է նա:

Սակայն թե ինչպես ապագայում կօգտագործվի այս շենքը, դեռևս հայտնի չէ: Հնարավոր է, որ այն վերածվի բիզնես-կենտրոնի: Միևնույն ժամանակ, ընկերությունը կարող է իր գրասենյակը տեղադրել շենքում, որպեսզի շարունակի այն օգտագործել իր նոր արտադրանքը գովազդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել