«Ճիշտ է, ես հայերեն չեմ գրում, սակայն աշխարհին նայում եմ հայերեն»: Սրանք հայտնի գրող Վիլյամ Սարոյանի խոսքերն են:

Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին Ֆրեզնո քաղաքում, շատ աղքատ հայ գաղթականների ընտանիքում:

Առաջին աշխատանքային փորձը սկսել է փոստատարից: Ոչ նա, ոչ էլ իր ընտանիքի որևէ անդամ չէր էլ կարող պատկերացնել, որ Վիլյամը կարող է դառնալ Հեմինգույի, Սթեյբեկի, Ֆոլկների ու Կոլդուելի նման:

Չնայած որ Սարոյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, աշխարհընկալումն ու մտածելակերպը եղել է հայկական: Նա ծնվել և մեծացել է որպես իսկական հայ:

«Ճիշտ է, ես անգլերեն եմ գրոմ, հաղորդակցվում, սակայն հոգիս, այդ հոգին հայկական է: Սա նշանակում է, որ ես հայ գրող եմ և շատ հպարտ եմ, որ պատկանում եմ հայ գրողների շարքին»,- նշել է գրողը:

Նրա ստեղծագործությունները հիմնականոմ հասարակ են, դե իսկ հերոսները՝ ոչ այնքան երջանիկ:

Վիլյամ Սարոյանը կյանքի ընթացքում ավելի քան 1500 պատմվածք, 12 պիես և մոտավորապես 10 վեպ է գրել: Գրական ստեղծագործություններից ամենահայտնին ու սիրվածը «Մարդկային կատակերգությունն» է:

«Հիշի՛ր,- ասում էր մայրը,- դու պետք է կիսես այն, ինչ ունես: Պետք է կիսես նրանց հետ, ում հետ կհանդիպես: Սա կյանքի կանոնն է․ եթե ունեցվածքովդ կիսվում ես այլ մարդկանց հետ, ապա գողը չի գողանա, և նա կդադարի գող լինելւց»,- գրում է Սարոյանը «Մարդկային կատակերգության» մեջ:

Սարոյանն անդրադարձել է տարբեր թեմաների ու ժանրերի՝ սկսած պատմական հայրենիքից, վերջացրած պացիֆիզմով: «Ուելսի Ջեքսոնի արկածներ»-ը արժանացել է Օսկար՝ որպես լավագույն գրական աղբյուր:

Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 18-ին հենց իր հարազատ Ֆրեզնոյում, որտեղ և թաղվել է: Մարմնի մի մասը թաղվել է Հայաստանում՝ Արարատ լեռան մոտ, որից ոչ հեռու գտնվում է Վանա լիճը, իսկ դրանից մի քիչ այն կողմ Բիթլիսը՝ նրա ծնողների հայրենիքը: Այնպես որ, Սարոյանի սրտի մի մասը Երևանում է՝ մնացյալ մեծ հայերի կողքին: Ի դեպ, 2014 թվականին Բիթլիսի խորհուրդը համաձայնել է մի քանի փողոցներ անվանակոչել Սարոյանի պատվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել