Aysor.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Դատարանում է նաև ՀՀ 2-րդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։

Երբ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ, դահլիճում ներկաները, որոնք երկրորդ նախագահի աջակիցներն են, բացականչեցին. «Ա-զա-տու-թյուն, Ա-զա-տու-թյուն»։ Քոչարյանը հեռվից ձեռքով ողջունեց իր աջակիցներին։

Նիստն անցկացվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, ապակեպատ դահլիճում, որտեղ անցկացվել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։

Մեղադրանքը դատարանում կպաշտպանեն դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։

րդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել