Այսօր` առավոտյան, մեր ընթերցողներից ահազանգ ստացանք, որ Տիգրան Մեծի 6 հասցեում ապօրինի կառուցապատում է ընթանում։ Անհայտ անձն առանց թույլտվության մետաղական կոնստրուկցիա է տեղադրել մայթին, վնասել բուսականությունն ու թողել-հեռացել։ Բնակիչները 2 անգամ ահազանգել են քաղաքապետարան, որտեղից եկել, ուսումնասիրել և ասել են, որ նման բան տեղադրելու համար ոչ մի թույլտվություն չի տրվել։ Ասել ու գնացել են առանց ապամոնտաժելու։ Նաև Կենտրոն վարչական շրջանի թեժ գծին են ահազանգել, որտեղից դեռ պատասխան չեն ստացել։

Զավեշտալին այն է, որ օրեր առաջ բնակիչները ցանկացել էին կանաչապատել այդ հատվածը, բայց քաղաքապետարանից չէին թույլատրել՝ ասելով, որ «էսքիզ չկա, էսքիզ ներկայացրեք, հաստատենք, նոր»։ Ստացվում է, որ կանաչապատման համար խնդիրներ կարող են առաջանալ, իսկ մայթի տեսքը խաթարող ապօրինի մետաղական կոնստրուկցիայի համար՝ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել