Երևի նկատած կլինեք, որ վերջերս չափից շատ սկսել են լուսաբանել մեր հայկական տխմար ակումբային կյանքը։ Ընդ որում լուսաբանում են ամենուրեք՝  համացանցից մինչև հեռուստատեսություն, ամենայն մանրամասնություններով ու նախանձելի հաճախականությամբ, ասես Հայաստանում դրանից ավելի կարևոր ու օրհասական միայն ոչ պակաս տխմար սերիալներն են։

Իրական փարթիների լուսաբանումը ինձ համար, որպես արտասահամանում ապրած մարդու կրկնակի տարօրինակ է ու նյարդայնացնող, որովհետև համեմատականները ավելի հստակ են ու կոնկրետ:  ԱՄՆ-ի ոչ մի հեռուստաալիքով երբեք չես տեսնի, որ ինչ-որ մեկը փարթիներից կադրեր ցույց տա: Իհարկե բացառություններ լինում, են, երբ ասենք Փերիս Հիլթոնը կամ Բրիթնի Սփիևսը հարբել ու հատակին ընկած լեզբիական օրգիա են կազմակերպում և ինչ-որ պապարացի նրանց բռնացրել է:  Արտասահմանյան ակումբերը շատ լուրջ են վերաբերվում իրենց իմիջային խնդիրներին ու նրանց համար չկա «գովազդ ամեն գնով ու տարբերակով» մոտեցում։ Լուրջ ակումբները ընդհակառակը, ուշիմ հետևում են, որ ակումբի ներսում կատարվող ամեն ինչը մնա ակումբի ներսում։ Եվ դա է հիմնական պատճառը, որ մարդիկ այնտեղ իրենց խիստ անկաշկանդ են պահում, շատերն անգամ անգամ հրապարակավ սեքսով են զբաղվում: ԱՄՆ-ում ակումբներ գնում են ուրախանալու ու ցրվելու, այլ ոչ երբեք  հակառակ սեռի ինչ-որ ներկայացաուցչի հետ նկարվելու, համացանցում տեղադրելու և լեգենդներ հորինելու, թե գիշերը նրա հետ ինչեր են արել:

Վերադառնանք հայկաական լեռնաշխարհ։ Ի՞նչ ենք տեսնում այստեղ. Անընդհատ միևնույն դեմքերը, ովքեր փարթիների ժամանակ  իրար գզում են, որ հետո էլ մի ճպըլ մետրոսեքսուալ լուսաբաանի իր կեղծ-գլամուրային բլոգում ու հաղորդման մեջ, կամ էլ այդ նյութերը հայտնվեն ինչ-որ կայքերում, որոնք զբաղված են հենց միայն փարթիների լուսաբանմամբ։

Ապշեցնում է նաև այդ լրատվամիջոցների անպատասխանատվությունը, որ այդպիսի պատրաստաակամությամբ ու մեծ հաճույքով հանրությանն են հրամցնում իրար չտեսի նման գզող ջահելների կադրեր և ստեղ-ընդեղ անասնական ծիկրակող հանդերձանքով ինչ որ գոմիկ դեմքերի։ Այնքան վազվզեցիք ձեր կամեռաներով իրենց աստղ հորջորջող թափթփուկի հետևից (մենակ զուգարան հետը չէիք մտնում, այն էլ տեղն էր երևի նեղ), որ հիմա երիտասարդության մի մասը չի քնում ու երազում է, թե ինչ անի, որ հիմա էլ իրենց հետևից մինչև զուգարանի դուռ (անգամ դռնից այն կողմ) վազեն տեսախցիկներով մարդիկ և չեն էլ հասկանում, որ ակումբային կյանքը հանգստի ձև է, իսկ անձնական կյանքը ի ցույց հանելը, նամանավանդ առկա դրսևորումներով՝ քաղքենիություն։ Ե՞րբ եք հասկանալու, որ նման երևույթները ձեր մատուցած պրոպոգանդայի ուղղակի հետևանքներն են։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել