1. Հայերի երազած ղեկավարն ԻՋԱՑՆՈՒՄ Ա ՀԱՐԿԵՐԸ: Իհարկե, դրա փոխարեն կարելի ա նենց անել, որ բիզնես-միջավայրը զարգանա, բիզնեսները դառնան վճարունակ, հարկային բեռը ոչ մեկի համար «նեղություն» չլինի և այլն։ Բայց դա կանի սինգապուրցիների երազած ղեկավարը։ Իսկ հայերի երազած ղեկավարը ՊՏԻ ԻՋԱՑՆԻ ՀԱՐԿԵՐԸ։

2. Հայերի երազած ղեկավարն ՕԴԻՑ ՍՏԵՂԾՈՒՄ Ա ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ։ Իր հաշվին։ Իր «գրպանից»։ Ցանկալի ա, որ դա լինի գործարան։ Իհարկե, դրա փոխարեն կարելի ա ստեղծել նենց վիճակ, որ մարդիկ ուզենան զբաղվել բիզնեսով և ըստ այդմ՝ նոր աշխատատեղեր ստեղծեն։ Ասենք ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ, բան-ման։ Բայց սա կանի ամերիկացիների երազած ղեկավարը։ Իսկ հայերի երազած ղեկավարը ՊՏԻ ԲԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ։

3. Հայերի երազած ղեկավարը ՋՐՈՒՄ Ա ԱԿՏԵՐԸ։ Պարբերաբար։ Երկու-երեք տարին մեկ։ Իհարկե, իհարկե, կարելի ա աշխատել մարդկանց կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ունենալ պետություն, որտեղ տուգանքի վճարումը մարդու գրպանին շատ չի խփի։ Բայց դա կանի ճապոնացիների երազած ղեկավարը։ Իսկ հայերի երազած ղեկավարը ՊՏԻ ՋՐԻ ԱԿՏԵՐԸ։ Իսկ եթե նա ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱՑՆԻ ԷՏ ՍԱՂ ՏՈՒԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ, ապա ավելի լավ։ Մեռնենք իրա ջանին։

4. Հայերի երազած ղեկավարն ԻՐ ՀԱՇՎԻՆ ՌԵՄՈՆՏԱ ԱՆՈՒՄ ՍԱՂ ԼԻՖՏԵՐԸ: Ստեղ առանձնապես ասելու բան չկա։ Լիֆտերը ՊՏԻ ՌԵՄՈՆՏ ԱՐՎԵՆ ՈՒ ՇԱՏ ԱՐԱԳ։ Իսկ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն իրա հաշվին լրիվ նոր լիֆտեր բերի դնի։

5. Հայերի երազած ղեկավարը ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Ա ԱՆՈՒՄ՝ ՀԻՎԱՆԴԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ, ՈՒՍԱՆՈՂԻ ՎԱՐՁԸ ՏԱԼՈՒ ու տենց բաների համար։ Այո, կարելի ա զարգացնել կրթության ու առողջապահության ոլորտները, որ բարեգործությունների կարիք չլինի։ Բայց դա էլ կանի ասենք բրիտանացիների երազած ղեկավարը։ Իսկ մեր ԹԱԳԱՎՈՐԸ ՊՏԻ ԼԻՆԻ ԲԱՐԵԳՈՐԾ:

Սա ԻՀԱՐԿԵ վերաբերում ա ոչ բոլոր հայերին։ Բայց էսպես ա մտածում էն կրիտիկական զանգվածը, որի «սիրո ու համակրանքի» շնորհիվ կարելի ա ընտրություններում հաղթել։

Լա՞վ ա դա, թե՞ վատ։ Չեմ գնահատում։ Բայց եթե դու «ժողովրդի սիրելին ու ընտրյալն» ես, ապա դու առաջին հերթին հենց էս սպասումներն ունեցող զանգվածի ընտրյալն ես։ Ինչո՞ւ առաջին հերթին։ Որովհետև քանակապես իրանք ամենաշատն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել