Հունիսի 21-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա ասուլիս` «Երեւանի ավագանու առաջնահերթ ծրագրերը առաջիկա 3 ամիսների ընթացքումե թեմայով: Բանախոսները կներկայացնեն, թե ինչ թեմաներ են քննարկվել Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից՝ հունիսի 8-ից հետո, եւ որոնք են այն կարեւոր խնդիրները, որոնց ավագանու անդամները կանդրադառնան առաջիկա 3 ամիսների ընթացքում:
Բանախոսներն են Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներ Ստյոպա Սաֆարյանը եւ Դավիթ Սանասարյանը:
Ասուլիսի ընթացքում Մեդիա կենտրոնը կներկայացնի նաեւ ինֆոգրաֆիկա, որտեղ պատկերված է Ավագանու անդամների վերջնական կազմը:
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել