Ամերիկյան մարսագնացի կողմից արված ավելի քան 900 պատկերները միակցվել են, և արդյունքում կարելի է տեսնել Կարմիր մոլորակի համայնապատկերը: Համայնապատկերի կետայնությունն ավելի քան 1 մլրդ է, ինչը թույլ է տալիս լուսանկարները դիտել բարձր թույլատրելիությամբ: NASA-ի կայքում հայտնված լուսանկարները բավականին ուշագրավ են: Ես առանձնացրել եմ դրանցից մի քանիսը:
Մարսի մակերևույթը անապատ է հիշեցնում, սակայն եթե ուշադիր դիտենք, ապա կարող ենք նկատել հստակ ձև ունեցող քարեր, գուցե և առարկաներ: Բնական եղանակով նրանց առաջացումը կարելի է կասկածի տակ առնել միայն այն պատճառով, որ վերջիններս ունեն հստակ կառուցվածք, անգամ ապարների վրա կարելի է նկատել հատուկ պատկերներ: Մի քանի լուսանկարներում հստակ երևում են լույսն անդրադարձնող իրեր:
Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2013/06/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել