Բացառիկ լուսանկարներ Մարս մոլորակի մակերևույթից


16:06 , 21 հունիս, 2013

 

Ամերիկյան մարսագնացի կողմից արված ավելի քան 900 պատկերները միակցվել են, և արդյունքում կարելի է տեսնել Կարմիր մոլորակի համայնապատկերը: Համայնապատկերի կետայնությունն ավելի քան 1 մլրդ է, ինչը թույլ է տալիս լուսանկարները դիտել բարձր թույլատրելիությամբ: NASA-ի կայքում հայտնված լուսանկարները բավականին ուշագրավ են: Ես առանձնացրել եմ դրանցից մի քանիսը:
Մարսի մակերևույթը անապատ է հիշեցնում, սակայն եթե ուշադիր դիտենք, ապա կարող ենք նկատել հստակ ձև ունեցող քարեր, գուցե և առարկաներ: Բնական եղանակով նրանց առաջացումը կարելի է կասկածի տակ առնել միայն այն պատճառով, որ վերջիններս ունեն հստակ կառուցվածք, անգամ ապարների վրա կարելի է նկատել հատուկ պատկերներ: Մի քանի լուսանկարներում հստակ երևում են լույսն անդրադարձնող իրեր:  
Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ: