Քիմ Քարդաշյանը երկուշաբթի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած ամենամյա Met Gala պարահանդեսին ներկայացել էր տպավորիչ զգեստով, և այժմ ռեալիթի շոուի աստղը բացահայտում է, թե ինչ ներքնազգեստ է կրել, որն ապահովել է նրա նեղիրան տեսքը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քիմը համապատասխան տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով իր սեղմիրանը և մարմնի կազմվածքը կարգավորող ներքնազգեստը:

Քիմը նշել է, որ զգեստն այնքան կիպ էր նստած մարմնին, որ նա նույնիսկ չէր կարող նստել և ստիպված էր կանգնել ողջ երեկոյի ընթացքում կամ կիսատ նստել:

Ամերիկյան հեռուստատեսության 38-ամյա աստղը խիստ սննդակարգի է հետևել նախքան ամենամյա պարահանդեսը, ինչպես նաև մարզվել է հագեցած ռեժիմով:


View this post on Instagram

A post shared by Vogue (@voguemagazine) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել