Ընդհանուր առմամբ, ճիշտ է, որ էդ սուպրվարչապետության համակարգը կախված է վարչապետի դաբրոյի ծավալներից, այսինքն՝ ով ինչ անի, ինչպես անի կամ ինչ չանի (կամ, Լասուելի հայտնի մոդելով, ով ինչ ստանա, երբ և ինչպես), որի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Ու շատ լավ է, որ սուպերություն չունենալու կամքը կա։
Բայց գաղտնիք էլ չէ, որ կառուցվածքն է նաև ենթադրում ֆունկցիա։ Իսկ համակարգը, բացի կամայինից, ունի նաև կառուցվածքային բաղադրիչ։ Կառուցվածքային-ֆունկցիոնալ վիճակն էլ իր հերթին էապես ազդում է հարաբերությունների կարգավորման որակի վրա, հետևաբար, համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու համար միայն էլիտայի քաղաքական կամքն ու վարքը կարող են բավարար չլինել։
Բացի այդ՝ իշխանությունն էլ դրսևորվում է ոչ միայն կամային, այլև ինստրումենտալ կոնցեպցիայի հիմքով, (իշխանությունը՝ որպես գործիք), իսկ գործիքը հիմնականում աշխատում է իր կառուցվածքային ձևին համապատասխան, որքան էլ որ այն աշխատեցնողը լինի լավ ու ազնիվ մասնագետ։