Լուչիանո Պավարոտին Աստծո ստեղծած տաղանդներից մեկն է: Իրականության մեջ նա միակ ակադեմիկոսն էր, ով կարողացել է իր աշխատանքը զանգվածային դարձնել: 1990-ականներն էին, երբ նրա «Nessun dorma» օպերայի երգը զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի հիթ շքերթի պատվավոր երկրորդ հորիզոնականը: Սրանից առաջ ոչ մի դասական ստեղծագործության երբեք այսպիսի բան չի հաջողվել:

  • Լուչիանո Պավարոտին իր հաջողությանը հասավ 1990 թվականին, երբ առաջին անգամ հանդես եկավ Ֆուտբոլի առաջնությունում Nessun dorma կոմպոզիցիայով: Որոշ ժամանակ անց Պլասիդե Դոմինգոն և Խոսե Կարերասը Պավարոտիի հետ այս արիան կատարեցին Հռոմում: Այս ձայնագրությունն ամենաշատ ձայնագրվածն է աշխարհում, այդ իսկ պատճառով էլ դա գրանցվել է Գինեսի գրքում: 
  • Լուչիանո Պավարոտին հետաքրքրվել է նաև ֆուտբոլով: Դեռ մանկուց նա երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց ծնողները, ովքեր ծայրը ծայրին հազիվ էին հասցնում, նրան համոզեցին ընտրել ուսուցչի մասնագիտությունը, սակայն երաժիշտն արեց այն, ինչ ուզում էր:
  • Դեռ կարիերայի սկզբում Լուչիանոն կարծում էր, որ շատ թույլ ձայնային տեմբր ունի, այդ իսկ պատճառով կարծում էր, որ կարիերայի ավարտը եկել է, սակայն ավելի ուշ նա զարմանալիորեն հայտնաբերեց, որ նրա տեմբրն ամենահզոր տեմբրներից մեկն է: Միակ խնդիրը կոկորդի բորբոքվածությունն էր:
  • Պավարոտին 1961 թվականին մասնակցում է Միջազգային վոկալային մրցույթի: 20 տարի անց նա ինքը ստեղծում է իր սեփական մրցույթը, որտեղ կարող էին մասնացել տարբեր երաժիշտներ:
  • Նա աշխարհում միակն էր, ով կարողանում է հավաքել ամենաշատ հանդիսատեսը: Ամենամեծ ռեկորդը նա գրանցել է Նյու Յորքի Կենտրոնական այգում տեղի ունեցած ելույթի ժամանակ: Սա նույնպես գրանցվել է Գինեսի գրքում:
  • Չնայած որ նա շատ հայտնի էր, միևնույն է, ինչպես բոլոր մարդիկ, նա նույնպես չարակամներ ուներ:
  • Ճիշտ է, նա դասական երաժշտության հիմնադիրներից է, սակայն շատ լավ կարողանում էր շփվել ռոք, փոփ երաժիշտների հետ: Նա ակտիվորեն ձայնագրվում էր Մայքլ Ջեքսոնի, Սելին Դիոնի և նույնիսկ Ջո Կոկերի հետ:
  • Չափազանց տաղանդավոր լինելով՝ Լուչիանո Պավարոտին հետևողական ու կարգապահ չէր: Նրա գեղարվեստական գաղափարների հաճախակի կապրիզների պատճառով երբեմն համերգները «թռնում էին» մեկը մյուսի հետևից: Դրա համար էլ ստացել էր հետևյալ մականունը՝ «Հետաձգումների արքա»:
  • 2004 թվականին Նյու Յորքում տեղի ունեցավ նրա վերջին ելույթը:
  • Շատ հաճախ նրան են նվիրվում աշխարհի ամենատարօրինակ երաժշտական համարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել