Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում այցելել է զորամաս:

Շտաբի պետին Ադրբեջան պաշտոնական այցով հրավիրել էր Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը։

Պատվիրակության հետ նրանք ծանոթացել են զորամասի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին, վարչական, ծառայողական շենքերին և կառույցներին, ինչպես նաև զինվորական զորանոցներին, ճաշարանին և ռազմական տեխնիկային:

Ադրբեջանական կողմը մանրամասն ներկայացրել է բելառուսական կողմին անձնակազմի մարտական և ծառայողական պարտականությունների կատարման համար ստեղծված պայմանները։

Թշնամին վերջին շրջանում առավել ակտիվ է նախապատրաստվում «խաղաղությանը», որի արդյունքն է տարբեր մակարդակի զորավարժությունները և այլ երկրների հետ ռազմական կապերի ամրապնդումը։ Այս պահին աշխատանք են կատարում Բելառուսի հետ, տեսնենք՝ հաջորդը ով կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել