Tert.am-ը գրում է.

Քաղաքացու հաղորդումը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, Դատախազությունը պահանջել է ոստիկանությունից և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի  բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։   

Նա ասաց, որ քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ։ «Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել