Ամստերդամի քաղաքապետարանը հրապարակել է ծրագիր, համապատասխան որի՝ 2030 թվականից մուտքը քաղաք փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար՝ բացառությամբ էլեկտրամոբիլների: Ինչպես հայտնել է Dutchnews լրատվական կայքը, տեղական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը թույլ կտա քաղաքացիների կյանքի տևողությունն ավելացնելու երեք ամսով:

Սպասվում է, որ արդեն 2020 թվականից կարգելվի այն դիզելային ավտոմեքենաների մուտքը Նիդեռլանդների մայրաքաղաք, որոնք հարահոսից իջել են 2005 թվականից ավելի վաղ, ինչը կշոշափի մոտավորապես 4 հազար քաղաքային ավտոտերերի շահերը: Դրանից հետո արգելքն աստիճանաբար կտարածվի նաև այլ ավտոմեքենաների վրա՝ ընդհուպ մինչև առաջադրված նպատակին հասնելը: Ընդունված միջոցների առաջին գնահատումը ծրագրված է 2022 թվականին:

«Ամստերդամցիները մեկ տարի պակաս են ապրում օդի աղտոտվածության պատճառով,- ասել է փոխքաղաքագլուխ Շարոն Դեյքսմայը:- Իրադրությունը փոխելու ամենաարդյունավետ եղանակը քաղաքն էկոլոգիապես մաքուր տրանսպորտի փոխադրելն է: Իմ նպատակն է Ամստերդամը դարձնել մաքուր տրանպորտի համաշխարհային մայրաքաղաք: Այսօրվա դրությամբ Ամստերդամի ինը փողոցում օդի աղտոտվածությունը գերազանցում է ԵՄ-ի սահմանած նորմաները»:

Ներկայում քաղաքում ստեղծված են էլեկտրամոբիլների համար նախատեսված մոտավորապես 3 հազար լիցքավորման կայաններ: Իշխանությունների գնահատմամբ նախագծի հաջող իրականացման համար դրանց թիվը մինչեւ 2025 թվականը պետք է հասցվի 16-23 հազարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել