«Ադրբեջանի 2 քաղաքացիներ հունիսի 7-ին հատել են հայ-ադրբեջանական սահմանը և եղել Սիսիանի Մուրզուխ գյուղում։ Երեկ նման տեղեկատվության են տարածել ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Նշվում է, թե Մահիրը և Ֆազիլը անցել են սահմանը, որպեսզի այցելեն են հայտնի «Գըրխլար» սրբավայրը։ Տեղեկատվությանը կից ներկայացվում է նաև տեղանքում արված տեսանկարահանում, որը հասանելի է հետևյալ հասցեում` http://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=208807։
Տեսանկարահանման մեջ երկու հոգի իրենց լեզվով խոսում են, ինչ-որ ծխի շուրջ աղոթում, իսկ շուրջը լեռներ են, դաշտեր, և ոչինչ, չի կարող սովորական մարդուն հուշել, թե դա որ երկրում է։ Երեկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում փոխանցել է, որ տեսաձայնագրությունն իրենք ուսումնասիրել են, և իրականությանը չի համապատասխանում նշված տեղեկատվությունը, այսինքն, նկարահանումը Հայաստանի տարածքում չի կատարվել»,– գրում է թերթը։



