Յո-յո

Համարվում է, որ այս խաղն առաջինը սկսել է վաճառել Պեդրո Ֆլորեսը, ով Սանտա Բարբարայի հյուրանոցներից մեկի աշխատակիցներից էր։ Այն հայտնի զբաղմունք էր իր հայրենի Ֆիլիպիններում, և 1928 թ. Ֆլորեսը հիմնեց Yo Yo Manufacturing Company ընկերությունը, որն արտադրեց ավելի քան 100 հազար յո-յո։ Ավելի ուշ Ֆլորեսն իր ընկերությունը վաճառեց առավել խոշոր ընկերության՝ Donald Duncan Yo-Yo Company-ին՝ աշխարհին նվիրելով XX դարի ամենահայտնի խաղերից մեկը։

Սակայն հնագետները պարզել են, որ յո-յոն ավելի վաղ ծագում ունի։ Միջաերկրածովյան շրջանում այս խաղալիքները հայտնվել են մ.թ.ա. 460-450 թթ. և պատրաստվել են կավից կամ բրոնզից։ Բացի դրանից՝ հայտնաբերվել են նաև մ.թ.ա. 440 թ. թվագրվող հնագույն ծաղկաման, որի վրա պատկերված են յո-յոյով խաղացող մեծահասակներ և փոքրահասակներ։

Անվաչմուշկներ

Անվաչմուշկները սովորաբար կապում են 70-ականների հետ։ Այն ժամանակ դիսկոյի պայծառ աշխարհ էին փորձում ներմուծել անիվների վրա ակտիվ շարժման երևույթը։

Սակայն իրականում անվաչմուշկների ստեղծողը բելգիացի Ջոն Ջոզեֆ Մերլինն էր։ Նա իր ստեղծագործությունը հանրությանն է ներկայացրել 1770 թ. պարահանդեսներից մեկի ժամնաակ, երբ Մերլինն ինքն էր շրջում անվաչմուշկների վրա և ջութակ էր նվագում։

Հեռակառավարվող խաղալիքներ

Որպես կանոն, հեռակառավարվող առաջին խաղալիքը համարում են Ferrari 250LM-ը, որը 1960-ականներին թողարկեց Elettronica Giocattoli իտալական ընկերությունը։

Իրականում հեռակառավարվող առաջին խաղալիքի հայտնագործությունը պատկանում է Նիկոլա Տեսլային։ Նա 1898 թ. Մեդիսոն Սքուեր Գարդենում էլեկտրատեխնիկայի ցուցադրության ժամանակ ներկայացրել է հեռակառավարվող նավակ։

The Sims

Գրեթե չկա նման մարդ, ով երբևէ չի խաղացել այս խաղը։ Առաջին անգամ մարդիկ հնարավորություն ունեցան կերպար ստեղծելու և կառավարելու, երբ 2000 թ. թողարկվեց The Sims-ը։ Սակայն դեռևս 1985 թ. դուրս էր եկել Little Computer People խաղը, որտեղ ևս հնարավոր էր առաջադրանքներ տալ կերպարներին՝ խաղալ, հեռուստացույց դիտել, ճաշ պատրաստել և այլն։

Փեյնթբոլ

70-ականներին ևս մեկ սիրելի խաղ ստեղծվեց։ Չարլզ Գեյնսը և Բոբ Հերնսին որոշեցին կրակել զենքերից, որոնց մեջ փամփուշտների փոխարեն ներկով լցված գնակներ էին։ Այս միջոցը նախկինում օգտագործում էին ֆերմերները՝ անասունների վրա կրակելու համար, իսկ այս մարդիկ այն խաղի վերածեցին։

Սակայն XX դարի սկզբին հայտնի էր փեյնթբոլի նախատիպը՝ «Մոմե փամփուշտներով դուելը»։ Այս խաղն անգամ 1908 թ. Լոնդոնում ներառվեց Օլիմպիական խաղերի ցանկում։

Մոնոպոլիա

1936 թ. Մոնոպոլիան, որը թողարկել էլ գործազուրկ Չարլզ Դերոուն սեփական ջանքերով, դարձավ ամենավաճառվողը ԱՄՆ-ում։ Սակայն դեռևս 1904-ին Էլիզաբեթ Մեգին ստեղծել էր The Landlord’s Game-ը, որը կարելի է համարել Մոնոպոլիայի նախատիպը։ Որոշ ժամանակ անց Էլիզաբեթն իր խաղը վաճառեց Parkers Brothers ընկերությանը։

Բադերի որս

1984 թ. դուրս եկավ մի խաղ, որը շատերը համարում են բոլոր ժամանակների լավագույն խաղը՝ Բադերի որսը։ Սակայն դեռ 1936-ին հնարավոր էր զենքով փայտե բադերին կրակել Ray-O-Lite Rifle-ի ժամանակներում։ Խաղն ավելի բարդացնելու համար բադերը շարժվում էին։ Խաղի այլ տարբերակներ ևս կային՝ ճուտիկների, արջերի և անգամ Ադոլֆ Հիտլերի կերպարներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել