Այ «Սարդարապատ», հարգելիագույն Ժիրայր Սեֆիլյան, ախր ինչու՞ եք հիմարի տեղ դնում մարդկանց, լռեք էլի', ինչի՞ եք նորից աղբակույտը փորփրում, հերիք չեղա՞վ բոլորդ ձեր սեփական մեղքերի, սայթաքումների համար ԶԼՄ-ներին մեղադրեք: Ամեն ինչ կարծեմ զուլալ-մաքուր հայերենով գրվել է. նախ` Խզմալյանը հարցազրույց է տվել ՀԺ-ում, որ ինքն էլ, իր կինն էլ տեղյակ չեն եղել, որ իր կինը Հանրապետականի ցուցակում է, հետո էլ, իբր, որ տեղեկացել են` զվարճացել են (թե ինչի են զվարճացել, էդ մեկը մինչ օրս չեմ հասկացել), հետո պարզվեց` անհնար է` որեւէ մեկի, առանց իր համաձայնության եւ, ի դեպ, առանց իր ակտիվ մասնակցության, ներգրավել որեւէ ցուցակում, եւ որ դրա համար հարկավոր է, որ սույն անձը տեղեկանքներ ներկայացնի եւ նման հազար ու զըռթուզիբիլ: Հետո Խզմալյանի տիկնոջ ռեկտորը հարցազրույց տվեց նույն ՀԺ-ին եւ ասաց, որ Խզմալյանի տիկինն է մոտեցել իրեն ու խնդրել, որ մտնի ՀՀԿ ցուցակ, ինքն էլ չի առարկել... Չերկարացնեմ: Ասեք` տեսնեմ, ԶԼՄ-ների մեղքն այստեղ որն է. որ չե՞ն խնայել մեծն ընդդիմադիր եւ բարիկադների վրա զոհվող, սեփական ստերի մեջ խճճված Խզմալյանին: Էլի խնայեինք, հարգելիագույն Ժիրայր Սեֆիլյան, եթե դերասանություններ անելու փոխարեն ասեր` ներող եղեք, իմ կինն ու ես իրար սիրում ենք, բայց տարբեր հայացքներով ենք նայում էս աշխարհին:    

http://www.tert.am/am/news/2012/04/17/sardarapat/#.T411CzBtlMU.facebook

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել