Թայվանի բնակիչը քնած ժամանակ կուլ է տվել Apple-ի Airpod ականջակալները, գրում է Daily Mail-ը։

Տղամարդը երաժշտություն է լսել և քնել։ Արթնանալով նկատել է, որ ականջակալը չկա, և այն փնտրելու գործառույթը միացրել։ Ականջակալի ձայնը լսվել է նրա ստամոքսից։

Տղամարդը հիվանդանոց է դիմել, որտեղ պարզել են, որ այն մարսողական համակարգում է։ Մի քանի օր անց գաջեթը դուրս է եկել բնական ճանապարհով՝ պահպանելով լիցքավորման 40 տոկոսը։

https://i.dailymail.co.uk/1s/2019/05/01/16/12961442-6981233-image-m-10_1556723832445.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել