Հոլիվուդի (Լոս Անջելես, Կալիֆոռնիայի նահանգ) Warner Bros. ստուդիայում տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություններ» (The Big Bang Theory) հեռուստասերիալի վերջին՝ 279-րդ էպիզոդի նկարահանումները: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Նկարահանման հրապարակում ներկա էին հանրաճանաչ սիթքոմի բոլոր աստղերը՝ Ջիմ Փարսոնսը, Քեյլի Քուոքոն, Ջոննի Գալեքին, Սայմոն Հելբերգը, Կունան Նայարը եւ այլ դերասաններ: Շատ հանդիսականներ այնքան էին վախենում, որ հնարավորություն չեն ստանա իրենց աչքերով տեսնելու սիրելի սերիալի վերջին սերիայի նկարահանումները, որն ավանդաբար նկարահանվում է կենդանի լսարանի ներկայությամբ, որ նկարահանման հրապարակի հերթում տեղեր էին զբաղեցրել մի քանի ժամ առաջ:

Սիթքոմի վերջին սերիան, որը բաղկացած է երկու կեսժամանոց մասերից, ԱՄՆ-ի CBS հեռուստաալիքով կցուցադրվի մայիսի կեսերին, եւ դրանով կավարտի 12-րդ եթերաշրջանը, որն սկսվել է 2018 թվականի աշնանը: Սերիալի առաջին՝ փորձնական էպիզոդն այդ նույն հեռուստաալիքով ցուցադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել